Russian English
ԸՆԴՈՒՆԱՐԱՆ:   +374 10 65 65 65 ԱՄՐԱԳՐՈՒՄ:     +374 10 65 65 00
ՀՀ, Երևան, 0047
Նորք Մարաշ, Գ.Հովսեփյան 22/10

Ծառայություններ

Սնունդ
• ռեստորան
• բար
• բացօթյա սրճարան
Հայկական և եվրոպական խոհանոցի ուտեստներ, յուրահատուկ կոկտեյլներ, ջերմ ընտանեկան մթնոլորտ, արհեստավարժ աշխատակազմ ու բարձրակարգ սպասարկում:

Ժամանց
• բիլիարդի սրահ
• շոգեբաղնիք
• բացօթյա լողավազան
Նախատեսված է միայն հյուրերի համար: Յուրահատուկ դիզայն, հարմարավետ միջավայր ամառվա շոգից փախչելու, լիցքաթափվելու և լիարժեք հանգստի համար:

Սենյակներ
• մեկտեղանոց
• երկտեղանոց
• դե լյուքս
30 հարմարավետ սենյակ, ընդարձակ մահճակալներ, դասական կահավորում, քաղաքային համայնապատկեր և Արարատ լեռան հրաշալի տեսարան:

Հայաստանի լավագույն հյուրանոցներից մեկը՝ Նարե հյուրանոցը, բացում է իր դռները մայրաքաղաքի հյուրերի համար:

Ինչպես լավագույն հյուրանոցներն են տրամադրում իրենց ծառայությունները ընտանեկան զույգերի համար,այնպես էլ Նարե հյուրանոցն է տրամադրում ծառայությունների ամբողջական ցուցակ հարմարավետ հանգստի և բնակության համար:

Հյուրանոցը գտնվում է քաղաքի լավագույն տարածքներից մեկում՝ Նորքում, և հանդիսանում է քաղաքի ենթակառուցվածքների առավել կարևոր տարրերից մեկը՝ գերազանց տրանսպորտային լուծումներով:

Մոտ է գտնվում ինչպես օդանավակայանին, այնպես էլ մայրաքաղաքի կենտրոնին: Հյուրանոցի մոտ է գտնվում անվճար ավտոկանգառը, կա ավտոկայանատեղի:

Հյուրանոցը այցելուներին առաջարկում է 30 սենյակ (մեկտեղանոց, երկտեղանոց և դելյուքս), շոգեբաղնիք, մեծ բացօթյա լողավազան և բիլիարդի սենյակ, իսկ բիզնես-պատվիրակությունների նիստերի սրահը հագեցած է տեխնիկայի վերջին հնարավորություններով:

Նարե հյուրանոցը առաջարկում է մրցունակ գներ: Հարմարավետ բարը և ռեստորանը առաջարկում են հայկական և եվրոպական խոհանոց, իսկ կառույցի տանիքում գտնվող բացօթյա սրճարանը Արարատ լեռան տեսարանի շնորհիվ ստեղծում է ռոմանտիկ տրամադրություն և լիարժեք հանգստի միջավայր:

Մեր մասին

Մեր ողջ աշխատանքը կառուցում ենք <<մեր հաճախորդը միշտ ճիշտ է>> սկզբունքով: Այցելեք և համոզվեք, որ ճիշտ ընտրված կառավարման մեխանիզմները օգնում են մեզ մատուցել բարձրակարգ սպասարկում: